Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք մտահոգիչ և անընդունելի ձևակերպումներին մենք նույնպես տեղեկացել ենք Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը ՀՀ վարչապետի տված հարցազրույցից. Սեյրան Հայրապետյան. «Ապառաժ»

Նոյեմբեր 22,2022 17:19

«Ապառաժ». «Ի պատասխան Ձեր` 14.11.2022թ. թիվ 10/22 գրության՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից վկայակոչված և հարցազրույցում տեղ գտած մի շարք մտահոգիչ և անընդունելի ձևակերպումներին մենք նույնպես տեղեկացել ենք Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը ՀՀ վարչապետի տված հարցազրույցից, որտեղ վկայակոչվել են ԱՀ նախագահը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նրանք պարտավոր էին տեղյակ պահել և քննարկել ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովի հետ»։ Այս մասին «Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

Հավելենք, որ «Ապառաժ»-ը նոյեմբերի 14-ին այսպիսի բովանդակությամբ հարցում էր ուղարկել ԱՀ մի շարք պաշտոնատար անձանց․

«Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի կողմից հնչեցրած առաջարկին՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմալուծման խնդրին՝ նշելով՝ «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը. այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային երաշխիքներով ստեղծել ապառազմականացված գոտի, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարող է և նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք չունենա»:

Իսկ սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդավարը, անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, հավելել է. «Արցախից էլ ասում են, որ եթե շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի փոխարեն գուցե լինեն պաշտպանական ստորաբաժանումներ»:

Հարցազրույցում Ն. Փաշինյանը խուսափել է հարցին ուղղակի պատասխանելուց և նշել է, որ այդ հարցը քննարկման առարկա է:

Արդյո՞ք դուք տեղյակ եք Արցախի կողմից Պաշտպանության բանակի կազմալուծման և պաշտպանական ստորաբաժանումների կյանքի կոչվելու մասին առաջարկին:

Արցախի կողմից ո՞ր մարմինն է հնչեցրել այս առաջարկը»:

Հարցմանը մինչ այժմ արձագանքել են ԱՀ անվտանգության խորհրդից, ԱՀ ԱԳՆ-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930