Ճանաչված լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերի իր էջերում հայտնում է, որ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան, մեր հայրենակից Արսեն Զաքարյանին ձեռք բերելու գործընթացը ավարտին հասցնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ այս հարցը նրանց համար առաջնահերթություն է:
Աղբյուրը նաեւ նշում է, որ Զաքարյանով հետաքրքրված են եւ նրա հետ կապ հաստատել են այլ ակումբներ եւս, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է մեկնել Լոնդոն: Զաքարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն. եվրո, ինչը լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել իր ապագան ապահովելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ