«Սարգիս-Կարոլինա» ընկերության նախկին տնօրեն, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի ֆեյսբուքյան գրառումը
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։
«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են մի շարք տեսանելի խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Այս խնդիրներից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ տեսքը և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է»,- ասաց Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընդգծեց, որ ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանը անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի, բայց նաև հինը պահելու։
Կարդացեք նաև
«Մենք հայտարարում ենք, որ պարտադիր մասնակցելու ենք ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես։ Չենք սպասելու վերջին օրվան, մինչև ընտրությունները ընկած ժամանակահատվածում աշխատելու ենք, ծրագիրը և առաջիկա անելիքները արդեն իսկ ընթացքի մեջ են, փորձելու ենք այս ընթացքում վեր հանել քաղաքին վերաբերող և մեր քաղաքացիներին հուզող մի շարք խնդիրներ»,- ասաց Թարվերդյանը: