Փաստաբան Զորայր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին:
Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:
Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ:
Կարդացեք նաև