Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Աստված մի արասցե, վաղը ինչ որ նոր իշխանություն է ձևավորվում, մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ և ինչ որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով»

Նոյեմբեր 22,2022 15:42

Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով: Այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Նա հավաստիացրեց, որ խնդիրն ամենևին էլ գաղտնիության մեջ չէ, այլ նիստերի անցկացման արդյունավետության։ «Ավագանու անդամը կարող է հանդես գալ գրիֆի փոփոխության առաջարկով և հարցը դարձնել զեկուցվող, կամ ներկայացնել ընդունվող որոշման մանրամասները ավագանու նիստի ժամանակ: Մեր համոզմամբ՝ ավագանու աշխատանքները կարող են էլ ավելի արդյունավետ դառնալ թե՛ ժամանակային, թե՛ գլխավոր հարցերի վրա սևեռվելու համար»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ ամենն ավագանուն լռեցնելու նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքով՝ ավագանու նիստի նախագծերը շարունակելու են Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի լինել:

Փոխքաղաքապետը օրինակ բերեց ՀՀ կառավարությանը, որտեղ ևս նման ընթացակարգով են ընթանում նիստերը։ Դրան ի պատասխան՝ ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը կոչ արեց տեղական ներկայացուցչական մարմինը համեմատել ոչ թե գործադիր իշխանության, այլ օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի հետ, որտեղ նման գործելակերպ չկա։

Իզաբելլա Աբգարյանի համար տարօրինակ էր, որ գործադիրը նախագիծ է բերում, թե ինչպես պետք է աշխատի օրենսդիրը: «Մի տեսակ տարօրինակ է, որ գործադիրը որոշի, ինձ թվում է դա ավագանուց պետք է բխի, ավագանու անդամները խմբակցությունները միասին պետք է որոշեն, թե ինչպես ճիշտ կլինի, որ անցնեն իրենց նիստերը. ինչ զեկուցվի, ինչը չզեկուցվի: Բացի այդ՝ չկա նշված ինչ բնույթի նախագծեր են, որ կարող են չզեկուցվող համարվել, իսկ դա հետագայում էլ քաղաքային իշխանությանը, հիմա օրվա ավագանու մեծամասնությանը թույլ է տալու ինչ ուզեն, դա մտցնեն չզեկուցվողի տակ»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը՝ շեշտելով, որ կառավարության օրինակը հենց խոսում է ոչ թափանցիկ գործելաոճի մասին:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը ևս իր դժգոհությունը հայտնեց այս նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործադիր մարմինն է որոշում, թե ինչ աշխատելաոճ որդեգրի օրենսդիրը, նա նույնիսկ առաջարկեց նախագիծը հանել օրակարգից:

«Ես կարող եմ նախկին իմ փորձով կիսվեմ, համեմատություններն էլ համադրելի չեն կառավարության, ավագանու և խորհրդարանի նիստերը, բոլոր դեպքերում եկեք պատկերացնենք, թե ինչպիսի հարցեր կարող են չզեկուցվել: Ամենայն հավանականությամբ, այն հարցերը, որոնք որ զեկուցվում են՝ հարցեր չկան և միաձայն անցնում են, հենց էդ տրամաբանությամբ էլ պետք է այս գործիքն աշխատի: Երկրորդն, ինչի ավագանու նիստերն այդքան համեմատելի չեն կառավարության հետ, քանի որ կառավարությունում ընդդիմություն չկա, ավագանին ունենալու է ընդդիմություն: Աստված մի արասցե, վաղը ինչ որ նոր իշխանություն է ձևավորվում, մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ և ինչ որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի էդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ բարձրացնի, քան եթե այն զեկուցվող լինի: Իրականում, այո փոքրիկ ռիսկեր կան, բայց ինչը չասվեց, սա գաղտնի ընթացակարգի մասին չէ, սա կրկին հրապարակային քննարկման մասին է, այդ նախագծերը հրապարակելու մասին է, ուղղակի այն ընթացակարգային որոշումները, որոնք որպես կանոն քննարկում չեն ենթադրում, հարցեր չեն ենթադրում և միակողմանի և միաձայն անցնում են, ուղղակի ավագանիները կարողանում են և իրենց ժամանակը, և երևանցիների ժամանակը խնայել»,-վերջակետ դրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930