Գյումրու թատրոնի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել, մի տղամարդ` Արսեն անունով` զինվորական հագուստով, բարձրացել է եղևնու վրա ու բարձրախոսով սպառնում է ինքնասպան լինել։ Նա պահանջում է կանչել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Մոտ 40 րոպե տեղում ենք, սակայն բողոքավորի պահանջը այդպես էլ չհասկացանք։ Նա նշում է, որ ժողովուրդը վատ վիճակում է, պիտի թույլատրեն, որ ժողովուրդը դուրս գա փողոց ու սկսեն քննարկումներ արժանավայել կյանքի համար։ Նա նշում է, որ ինքը հավատացյալ է, վախենում է միայն Աստծուց։
«Անհնար է լինել հավատացյալ ու չլինել հայրենասեր»,-ասում է բողոքավորը։
Կարդացեք նաև
Տեղում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, շտապօգնության բուժանձնակազմը։
Հենց նոր եկավ Շիրակի թեմի քահանաներից մեկը։ Բողոքավորը, սակայն անձամբ Միքայել Սրբազանին է պահանջում։
«Եթե սրբազանը չի գա, ես ամեն վայրկյան մահի բերան եմ կանգնած»,–սպառնում է տղամարդը` Աստվածաշնչից մեջբերումներ անելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ