Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս գորգն իրենց հետ ոչ մի առնչություն չունի»․ Աշխունջ Պողոսյանը՝ Մեհրիբան Ալիեւայի հագած «գորգի» մասին

Նոյեմբեր 22,2022 14:41

Վերջերս Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան Սամարղանդում մասնակցել էր Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովին, որի ժամանակ հագել էր գորգի նախշերով հագուստ։

Աշխունջ Պողոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ը գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ հագուստում հայկական գորգի նախշեր կան, հատկապես որ Ադրբեջանում այլոց մշակույթը սեփականելու սովորություն ունեն։

«Դերբենդից 50 կմ ներքեւ գտնվում է Փիրեբեդիլ գյուղը, որտեղ ապրում են թաթերը, գորգն այդ տարածքի է։ Գորգի անունը Խանչալու է, խանչալն, ինչպես գիտեք՝ դաշույնն է։ Ընդ որում, այդ տարածքում եղած գորգերի մեծ մասը թաթերի գործածն է։ Գորգի մեջտեղում պատկերված հին նմուշների հորինվածքը մենք շատ վաղուցվանից ունենք, մանրանկարներում կա՝ 1430-ականների Վասպուրականի մանրանկարչության դպրոցին է վերաբերում։ Գորգը հայկական չէ, բայց ասել, որ այն թուրքերի հետ կապ ունի, ընդհանրապես հեքիաթ է, նախշն էլ տիկինը դրել է շորի վրա։ Մի խոսքով, այս գորգն իրենց հետ ոչ մի առնչություն չունի, թեեւ իրենք ամեն բան համարում են իրենցը»,-ասաց գորգագետը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930