Լրահոս
Օրվա լրահոսը

13.5 միլիոն դրամով մարդատար մեքենան ո՞ւմ համար է ձեռք բերվում. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետին

Նոյեմբեր 22,2022 13:32

Երևանի քաղաքապետարանը գնման հայտ է ներկայացրել 13,5 միլիոն դրամով մարդատար ավտոմեքենա ձեռք բերելու համար, արդյո՛ք դա ծառայողական մեքենա է մեկ անձի համար, ու՞մ համար է դա ձեռք բերվում և որն է դրա հրատապությունն ու անհրաժեշտությունը, Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Գումարի մեծությունը կարծում եմ տեխնիկական պայմանների հետ է կապված, բայց ընդհանուր պատկերն այս է: Երևան համայնքում, քաղաքապետարանում մենք ունենք բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց վրա մենք ամեն տարի ծախս ենք անում և կան ավտոմեքենաներ, որոնց վրա այդ ծախսը նպատակահարմար չի, եթե ամեն տարի ամեն մեքենայի վրա, պայմանական 2 մլն դրամ ենք ծախսում և այդ մեքենայի տարիքը 10 տարի է, նշանակում է, որ մենք կարող ենք ձեռ բերել նոր ավտոմեքենա և այդ նոր ավտոմեքենաների շրջանակում ծախսն ավելի քիչ կլինի: Եթե չեմ սխալվում այդ ավտոմեքենան էլեկտրական ավտոմեքենա պետք է լինի: Կոնկրետ անձի կետ կապված, կոնկրետ որևէ մեկի համար չենք ձեռք բերում այդ ավտոմեքենաները»-ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանի ավտոպարկը թարմացնելու մտադրություն ունեն։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930