Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.6°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -5.9°C (1989թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.0°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ