Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլից» Արման Անտոնյանն օգտագործում է պետական լծակները, խաթարում է մեր ֆինանսավորումը»․ հեծանվային հրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում

Նոյեմբեր 22,2022 13:09

Երեւանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը։

Ցույցի մասնակիցները մեղադրում են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին, թե նա խոչընդոտում է իրենց ֆինանսավորմանը։

Աբգար Պետրոսյանը

Ցույցի մասնակիցներից Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ժամանակ պայմանավորվածություն է եղել՝ բանավոր, այս կազմակերպությունը իր սեփականություն հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող հեծանվահրապարակը, որի տեղում հիմա հյուրանոց է, նվիրում է Երեւան համայնքին, վերջինս էլ տվել է «Ռենկո» շինարարական կազմակերպությանը՝ նոր հեծանվահրապարակ կառուցելու եւ ֆինանսական ինչ-որ աղբյուր ունենալու պայմանով․ «Մեր բացթողումն է եղել, որ իրավական ուժ չի ունեցել դա»։

Ապա նա պատմեց, որ պատշաճ, նորմալ ֆինանսավորվել են․ «Աշխատանքը նորմալ կատարվել է, արդյունքն եղել է։ Հայաստանի ամենախոշոր մարզական ՀԿ-ն ենք։ Արման Անտոնյանը հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահն էր։ Հետո խմորումներ են եղել, չենք ուզել, որ նա մեզ հետ աշխատի, պահանջել ենք հեռանա, այս սպորտաձեւին հանգիստ թողնի, քանի որ նա չունի համապատասխան կրթություն, մարզիկ չի եղել, ոլորտը չի պատկերացնում։ Նեղված գնացել է, հետո Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է դարձել ու էդ օրվանից պայքարել է մեր դեմ, խաթարել է մեր աշխատանքը, չի թողել նորմալ աշխատենք»,-պատմեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Արման Անտոնյանի՝ ավագանի դառնալուց հետո այս հեծանվահրապակի եւ ՀԿ-ի մասին վատ լուրեր են տարածվում․ «Ավագանու նիստում Արման Անտոնյանն ասաց, որ հեծանվահրապարակը տալիս ենք իքս կազմակերպությանը՝ 50 միլիոն դրամով, որպեսզի այն․․․Ինքը խեղաթյուրում է իրականությունը, ինքը լավ գիտի, որ մենք իքս կազմակերպություն չենք, մենք ներդրում ենք ունեցել, գլխավոր մասն ենք դրա։ Մենք 1957 թվականից գործող մարզադպրոց ենք։ Արման Անտոնյան ուզել է այդտեղ (նկատի ունի Իսակովի փողոցի վրա գտնվող նոր հեծանվահրապարակը) դպրոց բացի։ Բայց ո՞նց կարող է մի հաստատությունում երկու տարբեր կառույց նույն գործն անի»։

Այս հեծանվահրապարակը 30 աշխատակիցներ ունի, բայց ինչպես ասաց Պետրոսյանը, այդտեղ մարզվում են 1000 մարզիկներ։

Անդրադառնալով նախապատմությանը՝ Պետրոսյանն ասաց՝ «Ռենկոն» ստացավ իր տարածքը, Երեւանը՝ ավտոկայանատեղի՝ Օպերայի մոտ՝ նախկին հեծանվահրապարակի դիմաց, սակայն քաղաքապետարանն այժմ չի ֆինանսավորում նրանց․ «Անտոնյանն օգտագործում է պետական լծակները, խաթարում է մեր ֆինանսավորումը՝ 72 մլն դրամ»։


Ցույցի մասնակիցները նամակ ուղարկեցին ավագանու խմբակցություններին, այս պահին Աբգար Պետրոսյանին հրավիրել են հանդիպման քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ։

Ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամներ եւ ավագանու անկախ անդամներ հանդիպեցին ցույցի մասնակիցների հետ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930