Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու պաշտոնում»։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ