Երևանում կտեղադրվեն ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի և հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Նման որոշում կայացվեց այսօր Երևանի ավագանու նիստում:
Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ Դավիթ Բեջանյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Սայաթ-Նովայի պողոտա 5 հասցեում, Արամ Ղարաբեկյանի հուշատախտակը՝ Սպենդիարյան փողոց 5 հասցեում:
Ավագանու այլ որոշումներով՝ Երևանի թիվ 37 հիմնական դպրոցն անվանակոչվեց հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ։ Երևանում փողոց անվանակոչվեց Մարիա Յակոբսենի անվամբ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ