Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա»

Նոյեմբեր 22,2022 11:34

Ջուրն, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից գրեթե 9 դրամով կթանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ), ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտն, իր հաշվարկներն է ներկայացրել. հայտնում է «Ազատություն»-ը։

Հանձնաժողովն առաջարկում է 2023 թվականից մեկ խորանարդ մետր ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

Ջուրն այս տարի արդեն մեկ անգամ թանկացել էր 20 դրամով, և ահա ընդամենը 8 ամիս անց՝ օգոստոսին, ֆրանսիական ընկերությունը կրկին սակագների բարձրացում պահանջեց՝ պատճառաբանելով Հայաստանում առկա բարձր գնաճը։

«Վեոլիա ջուրը» պահանջում էր բոլոր խմբերի, այդ թվում՝ անապահովների համար 209 դրամ սահմանել։ Կարգավորող հանձնաժողովն իրականացրած մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում, առաջարկում է անապահովների համար սակագինը անփոփոխ թողնել՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար, սակայն, ՀԾԿՀ-ն, ըստ էության, բավարարում է ընկերության առաջարկը և գրեթե հենց նույն սակագին է առաջարկում՝ 208.5 դրամ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։

Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

Այսինքն` մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930