Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Նոյեմբեր 22,2022 11:24

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար:

Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։

2000թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան,

2002թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։

2003թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

2000-2004թթ. – «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան

2002-2017թթ․ – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար

2004-2012թթ․ – թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան

2009-2011թթ․ – համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ

2010-2016թթ․- ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող

2017-2022թթ. – ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական

2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս

2003թ․ – պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930