Օրերս «Հրապարակը» գրել էր, որ 51 մլն դրամ է պետբյուջեից տրամադրվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, վերջինիս տեղակալներ Տարոն Չախոյանի, Բագրատ Բադալյանի նման պետական այրերն ավելի բարեկարգ շենքում աշխատեն։ Եվ այդ գումարով վերանորոգվում է վարչապետի աշխատակազմի վարչական շենքը։ Ավելի վաղ էլ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմը 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք էր բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։
Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին վարչապետի աշխատակազմը կրկին գորգեր է գնել, այս անգամ՝ արդեն ընդհանուր 6 մլն դրամ արժողության։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: