Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելակետայինն» այն է, որ Լարսում տիրող իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններում որեւէ տող չկա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 22,2022 10:55

Հայկական բեռնատարները, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, դեռեւս չեն կարողանում հատել Լարսի անցակետը։

ArmLur.am-ը Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ արդյոք քննարկվել է այս թեման։ Սիմոնյանը վրաց պաշտոնյաների հետ Լարսում բեռնատար մեքենաների հերթի թեման շոշափե՞լ է, ու արդյոք եղե՞լ է դրական ինչ-որ արձագանք»,- հարցրինք Խաչատրյանից։
Ի պատասխան՝ նա հղում արեց Ալեն Սիմոնյանի՝ վրաց պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրություններն՝ ասելով. «Այդ հաղորդագրություններում տեղ գտած ինֆորմացիան ընդունեք ելակետային»։ Իսկ «ելակետայինն» այն է, որ Լարսում այս օրերին տիրող իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններում որեւէ տող չկա։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը, ընդհանուրի համատեքստում, ասել է, որ նաեւ տրանսպորտի հետ կապված հարցերն են քննարկել։ Ամենայն հավանականությամբ խոսակցությունը կամ բանակցությունը ցանկալի արդյունք կամ ընթացք չի ունեցել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930