Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը». տարկետման կարգի փոփոխություն. «Փաստ»

Նոյեմբեր 22,2022 10:42
zorakoch

ԿԳՄՍ-ն հիշեցնում է` գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և «www.shanghairanking.com» կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:

Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և ԿԳՄՍ-ի կարծիքով, այն հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորաբար` նշված կարգի պատճառով ՀՀ-ում գործող բուհերը տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, դրանք կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը կորցնում է ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով գիտելիքներ, չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Այս և մի շարք այլ հարցեր հաշվի առնելով ԿԳՄՍ-ն վստահ է, որ բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, սոցիալական անհավասարություն է ստեղծում և ոչ միայն:

Ուստի հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանող նախագիծը, դրանով կարգավորվում են պետության համար կարևորություն ներկայացնող այս մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հետ կապված բոլոր հարաբերությունները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930