Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ. Կոսաչով

Նոյեմբեր 22,2022 10:28

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չի մտնում ՀԱՊԿ իրավասության տակ: Երևանում ՀԱՊԿ նիստի նախօրեին Аргументы и факты թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը կարող են ավելի եռանդուն՝ նախևառաջ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության տակ: ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրը ինքն է որոշում իր վերաբերմունքը դրան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ մենք ամենաանկեղծ կերպով փորձում ենք նպաստել կարգավորմանը: Ընդ որում, մեր ջանքերը հավասար կերպով պահանջված են թե՛ մի, թե՛ մյուս կողմի համար: Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ տրամաբանությամբ: Այս հակամարտության մեջ որևէ մեկին աջակցելու դիրք գրավելը կնշանակեր այն խորացնել: Անհրաժեշտ է զբաղեցնել խաղաղ կարգավորման դիրքորոշում և նպաստել նրան, որ այդ կարգավորման համար պայմաններն ընդունել լինեն բոլոր կողմերի համար»,- ասել է Կոսաչովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930