Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան մերժել է ՀՀ-ին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

Նոյեմբեր 22,2022 10:20

«Ազատություն». Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։

Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ այս մերժումը կարող է իր մեջ իրավականից բացի նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Իրենք ռիսկեր են տեսնում։ Դուք նշեցիք, ճի՞շտ է, ծանր հետևանքներ կարող է ունենալ, իրենք վստահ չեն, որ գործընթացը մաքուր իրավական է և տեսնում են քաղաքական ենթատեքստ։ Սա գիտե՞ք նաև ինչի արդյունք է, սա նաև արդյունք է նրա, որ իշխանության վարած քաղաքականության արդյունքում միգուցե այլ պետությունները տեսնում են, որ համակողմանի, համաչափ, հավասար քաղաքականություն չի վարվում իրական քաղաքականության բնագավառում, և ամբողջ ուշադրությունը և ամբողջ ուղենիշը տրված է նախկին պաշտոնյաների վրա՝ աչքաթող անելով գործող պաշտոնյաների վարքագծում դրսևորումները։ Չնայած ասեմ, որ էդ չի նշանակում, որ նախկինների հետ կապված իրավախախտումներ առկա չեն», – ասաց Մարտիրոսյանը։

Գերմանիան Մայրապետյանի նկատմամբ հետախուզմանը դեռ ընթացք չի տվել

Եթե Ֆրանսիան մերժել է Խաչատրյանին հանձնել Երևանին, ապա դեռ 2020-ից հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի դեպքում հարցը Գերմանիայի դատական իշխանություններին չի հասել։ Ըստ դատախազության, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարարի նկատմամբ հետախուզմանն ընթացք չի տվել Գերմանիայի ինտերպոլի ազգային բյուրոն։ Թե ինչու՝ պատճառները դատախազությունը չի նշել։

Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930