Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային 7-րդ օրը հաջող չդասավորվեց մեր հավաքականի համար:
Սկզբում պարտություն կրեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, այնուհետեւ, երեկոյան մրցահերթում անհաջողության մատնվեց 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը: Ընդ որում, երկուսն էլ զիջեցին Ուզբեկստանը ներկայացնող մրցակիցներին:
Երեկվա վերջին մենամարտն անցկացրեց գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը (լուսանկարում), որն ուժերը չափեց ռումինացի Ֆլորին Իոնիտայի հետ: Ճիշտ է, մեր բռնցքամարտիկը ամբողջ երեք ռաունդ ակտիվ էր ու անընդհատ գրոհում էր, սակայն ռումինացին այնքան բարձրահասակ էր, որ Ավետիքը նրա դեմքին հասնելու համար ամբողջ մարտի ընթացքում ստիպված էր անընդհատ ցատկել: Իսկ ռումինացին անչափ երկար ձեռքերի շնորհիվ կարողանում էր հեռվից միավորներ վաստակել: Ի վերջո, Ավետիք Հովակիմյանը նույնպես պարտվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ