Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես խոսել եմ իր որդու հետ»․ զոհված հերոսի հայրը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նոյեմբեր 21,2022 22:45

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերին մի գրառում էր  կատարել՝ կից հրապարակելով 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի շիրմաքարի եւ նրա նորածին եղբոր լուսանկարը։ Մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը բարձրաձայնել էր, որ պահանջում է հեռացնել իր ընտանիքի լուսանկարը։ Աննա Հակոբյանը, սակայն, այն չէր հեռացրել։

Վիգեն Ազատյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․ «Կարծում եմ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, որ ես խոսել եմ իր որդու հետ՝ Աշոտիկի։ Իր բառերից հասկացվեց, որ Աննային թվում է, թե իրավասու է առանց ինձ ասելու տեղադրել իմ ընտանիքի նկարներն ու ինչ-որ անիմաստ, աբսուրդ տեքստ գրել։

Իր բառերով՝ ինքն ասում է, թե ոչ մի վատ բան չի գրել, թե որդուս է մեծարում․․․Իմ պատասխանն այն է, որ իրավունք չունի մեծարելու։ Մեր հարցերն իրար մեջ շարունակվում են, դեռ չգիտեմ ինչ կլինի»։

Աննա Հակոբյանի մեկ այլ՝ նոյեմբերին արված գրառման մեջ էլ հետեւյալ տողերը կային․ «Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գեւորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ»։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ Աննա Հակոբյանի նման գրառումները ծնողներին նյարդայնացնելու, հունից հանելու նպատակ ունեն․ «Ուզում ենք անգամ արհամարհել իր գրառումներն ու պահվածն առհասարակ։ Մենակ մի բան կասեմ՝ աստված չանի, որ Մխիթարը նման հարազատ ունենար, որովհետեւ գրել է, թե դուք իմ հարազատներն եք․․․սա ծնողներիս ավելի նյարդայնացնելու համար է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930