ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության «D66» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ժան Հոկեմային:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ օրակարգերի ընդլայնման հեռանկարները:
Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հանգամանքներն ու դրա հետեւանքները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը եւ ԵՄ քաղաքացիական դիտորդության կարեւորությունը:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է բարեփոխումները մարդու իրավունքների ոլորտում: Բարձր է գնահատվել ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացում:
Կարդացեք նաև
ԱԺ