Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կանխվել է Ֆրանսիայի և Հայաստանի տանդեմը

Նոյեմբեր 21,2022 17:39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել Ֆրանսկոֆոնիայի գագաթնաժողովում «Ֆրանսիայի և Հայաստանի ծրագրված սադրանքն» Ադրբեջանի դեմ:

«Վերջերս նախատեսված էր կեղտոտ սադրանք Ադրբեջանի դեմ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակում, որի անդամ մենք չենք հանդիսանում, իսկ Հայաստանը, չգիտես ինչու, հանդիսանում է: Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, այն Ֆրանսիան, որը հիմա հովանավորչություն է ցուցաբերում Հայաստանին… Գագաթնաժողովիում նախատեսված բանաձևի նախնական տարբերակը հիմնվում էր բացառապես հակաադրբեջանական թեզերի վրա և միանգամայն հակասում էր իրականությանը: Բայց բոլոր հակաադրբեջանական թեզերը բացառվեցին՝ շնորհիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում  մեր բարեկամների ջանքերի. նրանք մեր բարեկամներն են այդ բառի ուղիղ իմաստով»,- ասել է Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված համաժողովում:

Ալիևը նշել է, որ «ֆրանկոհայկական տանդեմը չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից»: «Այսինքն, սա ցույց է տալիս, որ մեր քաղաքականությունը, որ վարում ենք միջազգային մակարդակով, և մեր հեղինակությունը միջազգային կազմակերպություններում գնահատում են: Քանի որ մենք միշտ ցանկացած աշխատանքի պատասխանատվությամբ ենք վերաբերվում»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հ․ Գ․ Նշենք, որ Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում  նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ»  բանաձևը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։

Բանաձևը, մասնավորապես, համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Կազմակերպությունը քաջալերում է կողմերին, միջազգային գործընկերների հետ համատեղ, խնդիրների բանակցված, խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և կոչ է անում խստորեն հարգել հրադադարը։

Բանաձևն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ողջունում գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։

Բանաձևում անդրադարձ կա նաև մարդասիրական խնդիրներին։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում լուծում չստացած մարդասիրական խնդիրների առնչությամբ, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։

ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցություն ցուցաբերում Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։

Հավելենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնում Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին չորս տարիների ընթացքում նախագահելու համար և հայտնում են  իրենց համերաշխությունն Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց երկիրն առերեսվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930