Նոյեմբերի 21-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Կառավարական պալատ՝ հանդիպելու Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին: Դեսպան Աթաբեկյանը ԼՀ վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Լիբանանի Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-լիբանանյան քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակի առնչությամբ և քննարկեցին երկկողմ օրակարգի ընդլայմանն ուղղված առաջիկա քայլերը:
Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային ու միջազգային որոշ հարցերի շուրջ:
Լիբանանում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև