«Մարդը Սոչիում պարզ ասաց, որ Ղարաբաղի հարցը փակված է իր համար, բա էլ ի՞նչ փաստաթղթից եք խոսում: Մեր միակ ճանապարհը իրավականն է՝ միջազգային դատարաններով, այլ ճանապարհ չունենք, մնացածը ի՞նչ հեքիաթ եք պատմում՝ ամոթ էլ է: Մարդը չի խոսում քո հետ այդ թեմայով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը:
Նրա համոզմամբ, միայն իրավական ճանապարհով եւ ՄԱԿ-ի միջոցով կարող են գործը գլուխ բերել. «Երբ որ խոսում էինք մանդատային տարածք տալու մասին, որ դառնաս միջազգային սուբյեկտ, ծիծաղում էիք, դավաճան էիք ասում: Հիմա դավաճանը ե՞ս եմ, թե՞ էդ ասողները: Իսկ թղթերը ստից բաներ են»:
Սամվել Բաբայանն ասաց, որ Արցախի հայերը պետք է ինքնապաշտպանվեն ու ՀՀ իշխանությունները պետք է այդ ինքնապաշտպանության մասին մտածեն. «Ադրբեջանը պետք է ձեւ գտնի, Արցախի ժողովրդի հետ բանակցի: Թե ում է հետ է բանակցում, այ դա է գաղտնիքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ