Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ ինձ էին փակում, Ռուսաստանում չէի՞ն մտածում դրա մասին, որ իրենց են փակում՝ մտածում են». Սամվել Բաբայան

Նոյեմբեր 21,2022 16:39

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է ՀԱՊԿ-ի մեր անդամակցությունը սառեցնել, բայց խորացնել ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունները. «Քանի որ ՀԱՊԿ-ի 6 անդամներից 4-ը ամենաքիչը շնորհավորել են Ադրբեջանին, մենք այնտեղ անելիք չունենք: Դրա մասին իմ կարծիքը գրավոր վարչապետին ներկայացված է»:

Հարցին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հռչակեցին եւ նրա մուտքը Հայաստան արգելեցին, սա Հայաստանի բարեկամ հանդիսացող երկրի՝ ՌԴ-ի դեմ սխալ քայլ չէ՞ր՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ռուսաստանը, օրինակ` ինձ էլ է փակել: Կցանկանայի հասկանալ՝ երբ որ ինձ էին փակում, Ռուսաստանում չէի՞ն մտածում դրա մասին, որ իրենց են փակում՝ մտածում են»: Բաբայանն ասաց, որ հիմա ՌԴ իր մուտքն արգելված է ու որեւէ պատճառ չեն ասում. «Հիմա ոնց որ Զատուլինն է պահանջում, ես կցանկանայի իրենք ինձ բացատրություն տան՝ ինչի են փակել, ես կպատասխանեմ Զատուլինին ինչու են փակել»:

Սամվել Բաբայանն ասաց, որ իր մուտքը ՌԴ արգելված է՝ սկսած 2020-ի մարտից: Իսկ թե ինչու ՀՀ ԱԳՆ-ն այդ առիթով բողոքի նոտա չի հղում, պատասխան չի պահանջում, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն, Սամվել Բաբայանն ասաց, որ ընդդիմության օգնությամբ է իր մուտքն արգելվել. «Փակել են իրենց օգնությամբ, դրա համար ես ոչ մեկին չեմ դիմում: Խնդրեմ, ինչքան ուզում եք փակեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930