Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման Քաթար-Էկվադոր խաղում հյուրընկալող երկրի ընտրանու ֆուտբոլիստներից ավելի բարձր խաղամակարդակ, թերեւս, սպասում էին միայն քաթարցի ֆուտբոլասերները: Սակայն նրանց ակնկալիքները չարդարացան: Իրականությունը ավելի դաժան գտնվեց նրանց համար: Էկվադորը հաղթեց 2:0 հաշվով: Հարավամերիկացիներից դուբլ ձեւակերպեց թիմի ավագ Էններ Վալենսիան (լուսանկարում):
Այս ամենը կատարվեց արդեն իսկ մեկնարկային հանդիպմանը նախորդած սկանդալային հայտարարության ֆոնի վրա, թե քաթարցիները կաշառել են Էկվադորի հավաքականի մի քանի ֆուտբոլիստի, որպեսզի նրանք պարտվեն: Թերեւս, այս լուրն էր պատճառ դարձել, որ քաթարցի ֆուտբոլիստները ամբողջ հանդիպման ընթացքում գերնյարդայնացած էին ու չափից ավելի կաշկանդված:
Ինչեւէ, վաստակելով երեք միավոր՝ Էկվադորը գլխավորել է «A» խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվել է Էններ Վալենսիան:
Այսօր աշխարհի առաջնությունում կայանալու է երեք հանդիպում: «A» խմբում Սենեգալը տանտիրոջ կարգավիճակով կընդունի Նիդերլանդներին, իսկ «B» խմբում կկայանան Անգլիա-Իրան եւ ԱՄՆ-Ուելս հանդիպումները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ