Լրահոս
Օրվա լրահոսը

«Տունս ավիրվեց․ որդիս զոհված է, թոռս՝ մինչեւ հիմա անհետ կորած»

Նոյեմբեր 21,2022 15:37

«Երկու տարի թոռս անհետ կորած է։ Համոզված ենք, որ ողջ է։ Հադրութում շրջափակման մեջ է ընկել հատուկ ջոկատայիների կողմից, որոնք բոլոր զոհերի մարմինները հետո հետ են տվել, բայց իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ չկա։ Նրա ընկերոջը հայտնաբերել են ու սպանել, իսկ ինքը կարողացել է կռվելով հեռանալ։ Կամ վիրավորվել է, կամ․․․չգիտեմ։ Հոկտեմբերի տասից տեղեկություն չունենք»,-Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մի կին, որի թոռը՝ Սարգիս Ղուկասյանը, 2020թ․ պատերազմում անհետ կորած է․ հայտնի է միայն, որ նա Ջրականից տեղափոխվել է Հադրութ, հետո կապը կորել է։

Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչեւ հիմա հայտնի չէ, որ պատերազմում գերեվարվածները դեռեւս չեն վերադարձել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում: Պաստառները տեղադրվեցին Հանրապետության հրապարակում՝ նախատոնական դեկորացիաների ֆոնին։

Տիկինը հայտնեց, որ պատերազմում նաեւ իր որդուն է կորցրել․ հայրը գնացել էր անհետ կորած տղային գտնելու եւ զոհվել էր․ «Անգամ չկարողացավ տղային տեսնել։ Թոռս առաջին օրից պատերազմի մեջ է եղել, բայց տղայիս խաբել՝ ասել էին, թե բունկերներում ապահով տեղում է։ Այ այս ձեւով մեզ մոլորեցրել են։ Տունս ավիրվեց, մի տնից երկու չափահաս տղամարդ չկա։ Մեկին հուղարկավորել ենք, մյուսի ճակատագրից էլ տեղյակ չենք։ Իբր ապրում ենք․․․մեր իշխանությունից ի՞նչ սպասեմ, ոչ մի բան էլ չեն արել։ Ինձ ասել են, որ տղայիս գլուխն էլ են կտրել, եւ մեր ղեկավարությունը սա իմացած ծնողիս վախեցնում է, թե քրեական պատասխանատվության կենթարկեն։ Ինձ համացանցում ինչ ասես ասում են, բայց ես սուտ չեմ խոսում։ Մենք ամեն օր տառապում ենք։ Հարսիս ամուսինը զոհված է, տղան՝ անհետ կորած»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930