Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ ուղղությունը ապաստարանների ստեղծումն է, դրանց ճիշտ համակարգումը. ԱԻ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցչի հետ

Նոյեմբեր 21,2022 15:10

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալն ողջունեց Ա.Բուրկուտովի նախաձեռնությունը նշյալ հանդիպման կազմակերպման հարցում և շեշտեց ԱԻ նախարարության պատրաստակամությունը համագործակցության բարելավման, նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում:

Նշելով ավելի վաղ համագործակցության ոլորտները, Ա.Բուրկուտովը ընդգծեց, որ այս հանդիպումը Հայաստանի կառավարության հետ ակտիվ համագործակցության համատեքստում նոր հնարավորություն է մտքեր ու գաղափարներ փոխանակելու և տեխնիկական, փորձագիտական կամ անհրաժեշտ այլ տարբերակներով օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:

Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներին անդրադառնալով Ա.Բուրկուտովը նշեց, որ կազմակերպության առաքելության շրջանակում հիմնական ուղղությունը իրավիճակի և մարդկանց կարիքների գնահատումն է եղել, ինչն իրականացնելուց հետո կազմակերպությունը ցուցաբերել է պարենային և ոչ պարենային օգնություն: Մյուս ուղղությունը ենթադրում է տեղահանվածների իրավունքների պաշտպանություն: Եվ հաջորդ ուղղությունը ապաստարանների և ճամբարների ստեղծումն է, դրանց ճիշտ համակարգմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ գերատեսչությունների, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայացել են կորդինացիոն հանդիպումների միջոցով: Ա. Բուրկուտովը նշեց, որ առաջիկայում ևս սպասվում են հանդիպումներ վերոհիշյալ մարզերի մարզպետարանների հետ՝ հասկանալու ապաստարանների կարիքների առումով ինչ աջակցություն է հնարավոր ցուցաբերել:

Անդրադառնալով Արցախյան ներկայիս փախստականներին, և ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելեց, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին: Այս համատեքստում նշելով կառավարության հիմնական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության կարևորության մասին, Ա.Բուրկուտովն ընդգծեց նախարարության արագ արձագանքման և պատրաստվածության պլանների ու ծրագրերի արդիականացման անհրաժեշտությունը և այս առումով հայտնեց պատրաստակամություն՝ բացահայտելու այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինեն տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունն ու աջակցությունը նախարարությանը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մանդատի շրջանակներում արտակարգ իրավիճակների արձագանքմանը:

Դ. Համբարյանը խոսելով արտակարգ իրավիճակների պլանի մասին, ընդգծեց, որ այս հարցում շատ կարևորում է առաջիկայում ավելի կոնկրետ քննարկումներ ու համագործակցություն ունենալը՝ գործընթացին միաժամանակ փրկարար ծառայությանը և արտաքին կապերի ստորաբաժանմանն ընդգրկելով:

Կարևորելով նաև Արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորման հանգամանքը փոխնախարարը նշեց, որ ոլորտում շուտով կլինեն նոր զարգացումներ և հատկապես համագործակցության այս ձևաչափի համար,այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոնն ծառայությունը նույնպես ընդգրկված է լինելու նոր նախարարության կազմում: Դ. Համբարյանը նաև շեշտեց, որ համագործակցության շրջանակներում բոլոր պայմանավորվածությունների սահուն ընթացքը և զարգացումը կապահովի: Իսկ մինչ կառույցների միավորումը ռիսկերի նվազեցման և պաշտպանության ոլորտում նախարարությունը տեսնում է համագործակցության բնականոն շարունակությունը, ինչպես նաև հնարավոր այլ ուղղությունների ուղենշումը:

Ա.Բուրկուտովը չափազանց կարևորեց Դ.Համբարյանի նշած մի քանի կետեր, որոնք վերաբերում էին արդյունավետ համագործակցության համար տեղեկատվության փոխանակմանը, նոր նախարարության ձևավորումից հետո արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունների ընթացքի սահուն ապահովմանը: Այս համատեքստում Ա.Բուրկուտովը ողջունեց նոր կառույցի ստեղծման գաղափարը և շեշտեց, որ իրենց համար ևս շատ կարևոր է սահուն անցում կատարելը, և որ համագործակցությունը զարգացնելու և ոչ նորից վերագործարկելու համար կփորձեն ամուր կապեր պահպանել փոխնախարարի հետ:

Առաջիկա համագործակցության ուղղություններից ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով Դ.Համբարյանը հավելեց, որ Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում թվով 2 ապաստարանների նախագծերը, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: Ուստի նախարարությունը փորձում է ավելի համակարգված մոտեցում ցուցաբերել այս գործընթացներին: Կիսվելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և տարբեր ոլորտներում նոր հնարավոր ուղղությունների բացահայտման մասին մտադրություններով, Դ. Համբարյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա բացահայտել միմյանց ներուժն ու կարիքները, համագործակցության նոր ոլորտները, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ արտակարգ իրավիճակներում ավելի համակարգված աշխատանք իրականացնելու համար:

Դ.Համբարյանը նշել է, որ հանդիպումը շատ կարևոր սկիզբ է համագործակցության բարելավման համար, ինչն իր հերթին շատ կարևոր է նախարարության համար:

Ա.Բուրկուտովը մեծ ոգևորությամբ ընդունելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հայտնեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրենք ևս քննարկումներ կսկսեն: Նա նշեց, որ գրասենյակը այլ մարդասիրական գործակալությունների հետ սերտ կապերի մեջ է և նրանց ևս ընդգրկելու և նոր համագործակցային դաշտի ստեղծմանը նպաստելու համար ոգևորությամբ կզեկուցի հանդիպման մասին:

Գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով պատասխանատու Տ. Բադալյանը նշեց, որ հաջորդ տարում կարողությունների զարգացմանն ուղղված ավելի շատ միջոցառումներ են նախատեսվում և հաշվի առնելով նախարարության ներկա ծրագրերն ու մտադրությունները պատրաստ են և կարող են առաջիկայում այդ միջոցառումների շուրջ ևս համագործակցել: Ուստի հնարավոր է այդ միջոցումներն ու ծրագրերը կազմելիս հաշվի առնվեն նախարարության, հատկապես արդեն նորաստեղծ կառույցի կարիքները՝ առաջնահերթություն կրող ծրագրերի շրջանակում: Այս համատեքստում Տ.Բադալյանը շեշտեց նաև օրենսդրական դաշտը, որը կվերականգնի և ավելի մեծ հիմքեր կստեղծի կառույցների հետագա համագործակցության համար: Եվ այս առումով, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնում՝ տրամադրելու փորձաքննություն, մշակված նոր ծրագրեր և օրենսդրական ակտեր:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց համագործակցության նոր մեկնարկի և արդյունավետ հանդիպման համար՝ առաջիկայում ակտիվ համագործակցություն ծավալելու ակնկալիքով:

 ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930