Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաստ աղիքի հետազոտության՝ կոլոնոսկոպիայի անհրաժեշտությունը. պարզաբանում է վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանը

Նոյեմբեր 21,2022 22:00

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ-պրոկտոլոգ Ալեքսանդր Ղուրբանյանի հետ զրուցել ենք կոլոնոսկոպիայի՝ հաստ աղու էնդոսկոպիկ հետազոտության մասին։

Ի՞նչ է կոլոնոսկոպիան

Կոլոնոսկոպիան հատուկ գործիքի` կոլոնոսկոպի միջոցով հաստ աղիքի և ուղիղ աղիքի հետազոտման մեթոդ է:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ կատարել կոլոնոսկոպիա հետազոտությունը

  • Կղանքի մեջ արյան, թարախի և լորձի առկայության դեպքում,
  • Խրոնիկական փորլուծության և փորկապության դեպքում,
  • Վքնածության, հաստ աղիքի ուղղությամբ ցավերի դեպքում,
  • Անբացատրելի քաշի կորուստի դեպքում,
  • Անհայտ պատճառով սակավարյունության,
  • Անհայտ պատճառով մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում,
  • Աղիքներում օտար մարմնի առկայության զգացողության և ոչ լիարժեք կղազատման զգացողության դեպքում։

Ե՞րբ և ինչո՞ւ է անհրաժեշտ այս հետազոտությունը

Այս հետազոտությունն անհրաժեշտ է, որպեսզի ախտորոշվեն հաստ աղիքի բարորակ և չարորակ հնարավոր նորագոյացությունները, բորբոքային հիվանդությունները (կոլիտները): Կոլոնոսկոպիան վերոհիշյալ հիվանդությունների ախտորոշման ամենաինֆորմատիվ մեթոդն է:
Սակայն հարկ եմ համարում նշել, որ օրինակ՝ կղանքի մեջ արյան, թարախի և լորձի առկայություն կարող է լինել պրոկտոլոգիական այնպիսի տարածված հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են թութքը, ուղիղ աղիքի խուղակները և ուղիղ աղիքի ճաքերը:

Պետք է նշեմ նաև, որ կանխարգելիչ նպատակներով 50-ն անց քաղաքացիներին անհրաժեշտ է անցնել կոլոնոսկոպիկ հետազոտություն, եթե անգամ որևէ գանգատներ չունեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով առողջ մարդը 55 տարեկանից հետո պետք է 10 տարին 1 անգամ անցնի կոլոնոսկոպիկ հետազոտություն: Իսկ եթե կա գենետիկ նախատրամադրվածություն հաստ աղիքի օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ, ապա կոլոնոսկոպիան պարտադիր է ավելի վաղ հասակում և ավելի հաճախ՝ 2-3 տարին մեկ:

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930