Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Այսօր՝ մրցումային 7-րդ օրը, Հայաստանի բռնցքամարտիկներից հետեւելու ենք 67 կգ քաշային Արես Հակոբյանի, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանի եւ գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանի մրցելույթներին, իսկ երեկ ուշ գիշեր Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության էր հասել գվատեմալացի Խավյեր Գուարդադոյի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ