Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այո, դա [հանդիպումը-խմբ.] նախատեսվում է, իհարկե»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հանդիպման մասին հարցին:
Ճշգրտող հարցին՝ արդյոք հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Պեսկովը դրական է արձագանքել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ