Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ. ՀՆԱ-ի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին. տարածքային համաչափ զարգացման խնդիրն առավել քան արդիական է. Թունյան

Նոյեմբեր 21,2022 12:20

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին։
Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։

Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձեւակերպված է նաեւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։

Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022» զեկույցից։

2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930