Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխել ՀԱՊԿ նիստի առիթով ՀՀ այցելող պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ոտնձգությունները». «Կամք»-ի պահանջը իրավապահ մարմիններից

Նոյեմբեր 21,2022 10:57

Հայկական Արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության պահանջը ՀՀ իրավապահ մարմիններից

Սույն թվականի նոյեմբերի 22-ից նոյեմբերի 23-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա ՀԱՊԿ հերթական նիստը:

Մեզ հասած հավաստի տեղեկություններով, վերջին օրերին հայկական հայտնի շրջանակներ՝ որոնք Հայաստանում սպասարկում են այլ պետությունների շահերը, կազմակերպում են հակառուսական ակցիաներ:

Այս առիթով Հայկական Արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը խստագույնս պահանջում է ՀՀ իրավապահ մարմիններից՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունից և պատկան մարմիններից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և կանխել ՀԱՊԿ նիստի առիթով ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների և հատկապես ՌԴ ղեկավարների նկատմամբ քաղաքական ոտնձգությունները:

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, միաժամանակ այն այս պահին Արցախահայության անվտանգության միակ երաշխավորն է, ուստի այս պահին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը հասցված ցանկացած վիրավորանք համազոր է հայկական շահերին հարվածելուն:

Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դիմագրաված վտանգները, պահանջում ենք արգելել բողոքի հավաքները և երթերն այն վայրերում, որտեղ անցկացվելու են ՀԱՊԿ-ի միջոցառումները, միաժամանակ նաև արգելել սադրիչներին պարզել՝ բացի Հայկական դրոշներից, այլ երկրների դրոշները հասարակական վայրերում և  հատկապես ՀԱՊԿ պատվիրակությունների երթուղիներում:

Հայտարարում ենք, որ եթե Հայաստանում օտար ֆոնդերից սնվող ազգադավ շրջանակներին ընձեռվի ազատություն՝ քար գցելու հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունների վրա, ապա մենք համոզվելու ենք, որ ՀՀ ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեղսակից են՝ Հայության տարածաշրջանում բացարձակ մեկուսացման ընթացքին: Այդ դեպքում, միջոցառումների ավարտից հետո ստիպված կլինենք ինքներս վերջ տալ ազգադավ այս շրջանակների արդեն սահմաններն անցնող հակահայ, սանձարձակ եւ աղետաբեր գործողություններին:

Հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930