Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանն Իսպանիայում ընթացող բռնցքամարտի այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում անցկացրեց երկրորդ մենամարտը եւ ժամանակից շուտ երկրորդ հաղթանակը տարավ:
Հունաստանը ներկայացնող Իսիրիդոս Կաֆալլինոսի հետ մենամարտի առաջին ռաունդը կողային հինգ մրցավարներից երեքը տվել էին մեր մրցակցին, սակայն Ավետիքը երկրորդ ռաունդում բացահայտ առավելություն դրսեւորեց:
Կարդացեք նաև
Նրա դիպուկ եւ հուժկու, բայց աննկատ հարվածները երկու անգամ ծնկի իջեցրին հույն բռնցքամարտիկին` նոկդաունի ենթարկելով նրան: Եվ պարզվեց նաեւ, որ երկրորդ հարվածը վնասել է հույն բռնցքամարտիկի հոնքը ու նաեւ այդ պատճառով մարտը դադարեցնելու որոշմանը միացավ առաջնության բժիշկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ