Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երեկ ուշ երեկոյան Հայաստանի հավաքականից հաղթանակ է գրանցել նաեւ 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը մրցավարների միաձայն որոշմամբ պայքարից դուրս է թողել մեքսիկացի Խորխե Բլանկո Մոնռոյային: Ավելի վաղ հայ բռնցքամարտիկին հաղթանակ էր գրանցվել առանց մենամարտի, քանի որ մրցակիցը մարտից առաջ չէր տեղավորվել սահմանված անձնական քաշի շրջանակներում:
Այսօր` մրցումային 6-րդ օրը, ռինգ մտնելու են 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, +92 կգ` Ավետիք Հովակիմյանը, 57 կգ` Մանվել Պետրոսյանը եւ 60 կգ` Էրիկ Իսրայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ