Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ուրախ եմ մասնակցելու համար, հուսով եմ՝ Հայաստանի պատիվը բարձր կպահեմ». Bravo Festival-ի մասնակից Սառա Սիմոնյան

Նոյեմբեր 19,2022 22:41

15-ամյա Սառա Սահակյանը մանկուց զբաղվում է երաժշտությամբ, մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների։ Այս տարի նա ընտրվել է որպես  Հայաստանի ներկայացուցիչ երաժշտական Bravo Festival մրցույթում, որը կայանալու է 2023 թվականի փետրվարին։ Մրցույթի և իր նախասիրությունների մասին զրուցել ենք Սառա Սիմոնյանի հետ։

-Ինչպիսի՞ մրցույթ է Bravo festival-ը, և ինչպե՞ս իմացաք մրցույթի մասին։

-Bravo Festival-ը ամենամյա մեծ փառատոն է։ Հենց առաջին իսկ տարուց ինքս դիտել եմ ու նաև քվեարկել։ Ինքս շատ ուրախ եմ մասնակցելու համար։ Սա բավականին մեծ մրցույթ է։ Այս տարի 26 մասնակիցներ կան, ինչը ռեկորդային թիվ է։ Հույս ունեմ, որ մեր Հայաստանի պատիվը բարձր կպահեմ։ Իսկ առաջին անգամ այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է Կարինա Իգնատյանը, և հենց իրենից էլ իմացա մրցույթի մասին։

-Կարինա Իգնատյանը 2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Մանկական Եվրատեսիլում, դուք իր հետ մտերի՞մ եք։

-Այո, Կարինայի հետ շփում ունեմ, ինչի համար անչափ ուրախ եմա։

-Ինչպե՞ս ընտրվեցիք մրցույթում որպես Հայաստանի ներկայացուցիչ։

-Ինձ գրեցին մրցույթի կազմակերպիչները, որ մեկնարկում է քասթինգ։ Ես որոշեցի մասնակցել և միանգամից անցա եզրափակիչ։

-Երաժշտությամբ երբվանի՞ց եք զբաղվում։ Ի՞նչ դեր ունի երաժշտությունը Ձեր կյանքում։

-Երաժշտությամբ զբաղվում եմ դեռ մանկուց։ 7 տարեկանից արդեն հաճախել եմ երաժշտական դպրոց և անհատական վոկալի դասերի։ Արդյունքում մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների։ Ամենահայտնիներից Մանկական Նոր Ալիք-ն է և Լեհաստանի Voice Kids-ը։

-Ինչպեսի՞ արդյունքներ եք գրանցել այդ մրցույթներում։

-Մանկական Նոր Ալիքում հասել եմ մինչև կիսաեզրափակիչ, իսկ Լեհաստանի «Ձայնը» մրցույթում հաղթահարեցի նախնական քասթինգային բազմաթիվ փուլեր, սակայն վերջում մարզիչները չշրջվեցին։

-Ես նկատել եմ, որ դուք Բրունո Մարսի և Ռիհաննայի մեծ երկրպագու եք։ Ինչպե՞ս ստացվեց, որ հենց նրանց սկսեցիք հավանել։

-Օյ, Բրունո Մարսը մի առանձին մաս է կազմում իմ կյանքում։ Նրանով սկսել եմ հետաքրքրվել դեռ 3-4 տարեկան հասակից։ Մինչ այսօր նա իմ կյանքի մեծ մասն է։ Նրա երգերի մեծամասնությունը հաճախ կատարում եմ նույնիսկ։ Ռիհաննային շատ է սիրել և սիրում մայրիկս։ Վաղ հասակից լսել եմ նրա երգերը։ Իմ օրվա մի մասնիկն է եղել։ Հիանում եմ նրանով։

-Ներկայիս պատանեկան տարիքի աղջիկները և ընդհանրապես երիտասարդները լսում են BTS խմբի և մյուս K-Pop խմբերի երգերը։ Դուք պատկանո՞ւմ եք նրանց շարքերին, թե՞ չեք հետաքրքրվում կորեական փոփ երաժշտությամբ։

-K-Pop-ի երկրպագու չեմ, բայց playlist-իս մեջ կան մի քանի երգեր այդ ժանրից։ Նաև շատ տպավորված եմ BTS-ի ելույթներով ու հաջողություններով։

-Դուք ավելի շատ ֆիլմասե՞ր եք, թե՞ գրքասեր։ Կառանձնացնե՞ք ձեր սիրելի ֆիլմերից կամ գրքերից մի քանիսը։

-Նախընտրությունս կախված է տրամադրությունիցս։ Գրքերից շատ-շատ եմ սիրում «Մերի Պոպինս»-ը։ Մի քանի անգամ կարդացել եմ։ Պատրաստ եմ նորից կարդալ։ Ֆիլմերից էլ անկասկած «Սարդ-Մարդը»։  Ամենասիրելի մասը վերջին՝ «No way home» մասն է։ Իսկ Սարդ-Մարդու իմ ամենասիրելի դերակատարը Էնդրյու Գարֆիլդն է։ Դիտում եմ նաև սերիալներ, որոնցից ամենաշատը հավանել եմ «Ginny and Georgia» սերիալը։

-Դուք շատ եք հետաքրքրված երաժշտությամբ, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլով։ Ըստ ձեզ այս տարի ո՞ր երկիրը կամ երկրներն են հաղթողի հավակնորդները և ինչո՞ւ։

-Անձամբ ամեն տարի դիտում եմ։ Իհարկե, քաջալերում եմ ընկերներիս, որոնք մասնակցում են։ Ամեն տարի մասնակիցների մեջ լինում են ծանոթներ։ Այս տարին բացառություն չէ։ Վրաստանի մասնակցի՝ Մարիամի հետ ծանոթ եմ։ Հպարտությամբ կնշեմ, որ նա ֆավորիտ է։ Ինձ համար բացարձակ ֆավորիտ է Մեծ Բրիտանիան։ Նաև հավանել եմ Նիդերլանդների և  Վրաստանի երգերը։ Փորձից ելնելով՝ կարծում եմ, որ Հայաստանը չի հաղթի, սակայն համոզված եմ ,որ լավ ելույթ կունենանք։

-Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք։ Արդյո՞ք երաժշտությամբ եք շարունակելու ձեր ընթացքը։

-Ամենաբարդ հարցը ,որի շուրջ մտածում եմ ամեն օր։ Կարծում եմ՝ երաժշտությունը իմ կյանքում միշտ կլինի, սակայն չգիտեմ ինչքանով։ Ծնողներս, իհարկե, իմ դեմ պայման են դրել, որ պետք է անպայման սովորեմ համալսարանում։ Իհարկե, դա նաև իմ ցանկությունն է։ Որպես աշխատանք ,եթե ոչ երգչուհի ,ապա պրոդյուսեր կամ ձայնային ձևավորող կլինեմ։

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930