Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և իր ցավակացությունն է հայտնում Արամ Խաչատրյանին, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:
Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ և ընկերանալ ողջ կոլեկտիվի հետ:
Ծանոթի ու անծանոթի հանդեպ Քո անսահման բարությամբ ու հոգատարությամբ Դու անսահման ջերմություն էիր սփռում շուրջ բոլորդ, լույս ճառագում:
Հանգչե՛ս խաղաղությամբ:
Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 21-ին, ժամը13.00-ին՝ նույն վայրից։
Կարդացեք նաև
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ