ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Արարատի մարզի դատախազ, արդարադատությանն երրորդ դասի պետական խորհրդական, 53-ամյա Արմեն Չիչոյանը։
Նա պարտականությունները կստանձնի 3 օրից։
«Արարատի մարզի դատախազ, արդարադատությանն երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրի Չիչոյանին փոխադրել Շիրակի մարզի դատախազի պաշտոնին ս․թ․-ի նոյեմբերի 22-ից»,-գրված է գլխավոր դատախազի հրամանում։
Արմեն Չիչոյանը հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է․ 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատում։
Կարդացեք նաև
Նա իր գործունեությունը սկսել է որպես դատախազության քննիչ, 10 տարի է՝ ստորաբաժանումների ղեկավար է։
2011-2013 թվականներին եղել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ, իսկ մինչ այդ՝ շուրջ 16 տարի, աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում։
2013 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2017 թվականից՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, 2018 թվականից՝ Արարատի մարզի դատախազ։
Վերջինս բնութագրվում է որպես պարտաճանաչ ու բավական սկզբունքային անձնավորություն։
Դատախազի որդին՝ Ժորա Չիչոյանը, վերջերս է նշանակվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նրան իրավապահ համակարգի ներկայացուցիչները բնութագրում են որպես կարգին երիտասարդի։
Դատախազի եղբայրն էլ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանն է, որը Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնազրկումից հետո նշանակվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի պաշտոնավարումից հետո Շիրակի դատախազի պաշտոնից երեկ սեփական դիմումի համաձայն պաշտոնազրկվեց արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կողմից մամուլում հնչեցրած աղմկահարույց հայտարարության հիման վրա։
Կարապետ Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Գուրգեն Գրիգորյանին մեղադրելով իր նկատմամբ շինծու քրգործեր հարուցելու մեջ։ Կարապետ Պողոսյանը նաև հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջում դատախազին քննադատության ենթարկելուց հետո նա քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարքներ առաջարկելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բարև Ձեր հարգելի հայություն ։
Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի որդին է Ժորա Չիչոյանը։
Համացանցով մեկ տարածվել է Ախուրյան գյուղի անի պիճոյանի վաղեմի արված գրառումը Ժորա Չիչոյանին ուղղված։ Սոսկալի էր հայեր ջան։
Կուզենամ իմանալ ինչու է Արմեն Չիչոյանը կոլեգաների հարազատին Անիին կոծկում հանցավոր արարքներից , իսկ Անին սոսկալի բառերով վիրավորում Ժորայի ։ ։