Իսպանիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը այսօր երկրորդ հաղթանակն է տոնել:
Խորվաթ Դանիել Դեբանիչի հետ մենամարտը մեր բռնցքամարտիկի համար հաջող չսկսվեց: Առաջին ռաունդում կողային հինգ մրցավարներից երեքը նախապատվությունը տվել էին խորվաթին: Սրան ավելացրած, որ ռեֆերին նաեւ նոկդաուն գրանցեց Ալիկին: Սակայն հայաստանցին կարողացավ հավաքել ուժերը եւ արմատապես փոխել մարտի ընթացքը` երրորդ ռաունդում ինքը նոկդաունի ենթարկելով Դեբանիչին: Այս հետաքրքիր մենամարտն ավարտվեց հայ բռնցքամարտիկի կամային հաղթանակով` 3:2:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ