Հունաստանում, Ալբանիայում և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական «ոգևորությանը»:
Ի պատասխան բազմաթիվ բողոքների առ այն, որ Հարավային Կորեայում իբրև թե «ադրբեջանական» ներկայացվող Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ, վերջինիս քաղաքապետն է արձագանքել:
«Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»։