Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ողջունել է Իսպանիայի Կոնգրեսի որոշումը՝ Ադրբեջանի և Իսպանիայի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին ստորագրված համաձայնագիրը մերժելու և Հայաստանին աջակցություն հայտնելու հաստատուն դիրքորոշման համար։
Այս մասին ասվում է Ինստիտուտի թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
«Մենք կոչ են անում միջազգային հանրության այլ անդամներին անել նույնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ