Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երիտասարդների ձայնը կարևոր է». Նվարդ Վարդանյանն ընդգծել է ՀՀ ժողովրդավարական գործընթացում երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը

Նոյեմբեր 19,2022 12:04

Գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված բարեփոխումային ծրագրերը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բանախոսել է «Երիտասարդների ձայնը կարևոր է» պանելային քննարկմանը, որն ուղղված է Հայաստանի ներկայիս ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների հնարավոր մասնակցության և ազդեցության ստեղծմանը:

Նվարդ Վարդանյանը երիտասարդներին է ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված բարեփոխումային ծրագրերը և դրանց իրականացման գործողությունները:

Վարդանյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության արդի մարտահրավերները, ինչպես նաև այս համատեքստում ընդգծել՝ Հայաստանի ժողովրդավարական գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցության և ներգրավվածության կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել են 100 երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելի դարձնել Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության վերաբերյալ իրենց պատկերացումները, տեսլականը և կիսել իրենց կարծիքը՝ ավելի ժողովրդավար պետություն կառուցելու վերաբերյալ:

Պանելային քննարկմանը՝ որպես բանախոս մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը և այլք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930