Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքննությունների դաշնային բյուրոն մտահոգություններ ունի TikTok-ի հետ կապված

Նոյեմբեր 19,2022 11:55

«Ամերիկայի ձայն». Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյն ասել է, որ գործակալությունը «ազգային անվտանգության մտահոգություններ ունի» TikTok-ի հետ կապված:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ չինական ընկերությունը աշխատում է ԱՄՆ կառավարությունից երկրում իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու շուրջ:

Կոնգրեսում հնչած հայտարարությունում Ռեյը նշել է, որ այս մտահոգությունները մասամբ կապված են «չինական կառավարության կողմից միլիոնավոր օգտատերերի տվյալների հավաքագրումը վերահսկելու և դրանք օգտագործելու հնարավորության հետ»:

Ըստ Ռեյի, կան նաև մտավախություններ, որ Չինաստանի կառավարությունը կարող է «վերահսկել մարդկանց ցուցադրվող տիկտոկների ալգորիթմը, ինչը հնարավոր է օգտագործվել ազդեցիկ գործողություններ իրականացնելու կամ անձնական սարքերի տեխնիկական վտանգի ներուժ ստեղծելու համար»:

Ռեյը Չինաստանի արտաքին հետախուզական հնարավոր գործողությունները անվանել է «մեր ազգի գաղափարների, նորարարությունների և տնտեսական անվտանգության ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքը»:

Այնուամենայնիվ, նա հրաժարվել պատասխանել օրենսդիրի այն հարցին, թե արդյո՞ք Չինաստանի կառավարությունը TikTok-ն օգտագործում է ամերիկյան քաղաքացիների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ամերիկայի Ձայն»-ի կենտրոնական խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930