Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով տեղեկությանը, թե Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի համար ընթացքող մարտերի ժամանակ.
«Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին։
Դեռևս երկու տարի առաջ Ուկրաինայի նախագահը նշել է՝ Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։
Ռուսական հերթական կեղծիքը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։
Կարդացեք նաև
Ուկրաինան եղել և մնում է բաց՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»: