Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:
Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը:
Նախագահները քննարկել են Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը:
Խոսվել է նաև Անկարայում կայացած ռուս-ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին: Էրդողանը շեշտել է, որ պետք է վերակենդանացնել դիվանագիտական բանակցությունները խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Նա միաժամանակ ողջունել է Թուրքիայում գազային հաբ ստեղծելու մտադրության վերաբերյալ ՌԴ նախագահը հայտարարությունը: Էրդողանի խոսքերով, աշխատանքային խմբերը առաջիկայում քննարկումներ կանցկացնեն՝ քննարկելու հարցի վերաբերյալ տեխնիկական և իրավական նրբությունները:
ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցել է Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված:
Աղբյուր` Ermenihaber.am/Anadolu.com.tr