Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականի անդամ Էրիկ Ալեքսանյանը մենամարտեց հնդիկ Հարշի հետ: Առաջին իսկ վայրկյաններից բռնցքամարտիկները դիմեցին կտրուկ գործողությունների եւ հանգստի գնացին հայ բռնցքամարտիկի որոշակի առավելությամբ:
Հանգստից հետո Էրիկն ավելի մեծացրեց ճնշումը եւ ուժգին ու դիպուկ հարվածներով թուլացրեց մրցակցին, ինչը շատ արագ տվեց դրական արդյունքը: Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը երեք անգամ նոկդաուն գրանցեց հնդիկ բռնցքամարտիկին եւ դադարեցրեց մարտը Էրիկ Իսրայելյանի բացահայտ առավելության պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ