Նոյեմբերի 5-ից մեկնարկել է Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի նոր` 2022-2023 մրցաշրջանը։ Մրցաշրջանին առաջին անգամ մասնակցում է Տավուշի մարզը ներկայացնող «Բենտոնիտ» թիմը։ Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց ֆուտբոլային ակումբի հիմնադիր Վահագն Ալավերդյանը։ «Մեր թիմն ամբողջովին կազմված է Իջևանի տարածաշրջանի մանկապատանեկան թիմերի սաներից։ «Բենտոնիտի» տնային հանդիպումները անցկացվում են Աչաջուր համայնքի մարզադաշտում։ Նշեմ, որ ակումբը հիմնադրվել է 2019 թ․-ին, ունենք 10 թիմ։
Բավականին լավ արդյունքներ է գրանցում մեր ակումբի կանանց թիմը։ Լիահույս եմ, որ առաջիկա խաղային հանդիպումներում ևս մեր թիմը կունենա հաղթանակներ։ Մեր ակումբի գերնպատակը սեփական կադրերի վրա հիմնված պրոֆեսիոնալ թիմ ստեղծելն է»,- հավելեց Ալավերդյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբի