Գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին անում: Նրանք Ռուսաստանից պահանջում էին վերադարձնել իրենց տղաներին:
«Մեր գարանտը ռուսն է եղել։ Ռուս, ինչի՞ թողիր մեր սահմանն անցնեն, որտե՞ղ է ռուսը: Մեր կառավարության ձեռն ի՞նչ կա, մեր տղոցը ռուսն է տվել, ռուսն էլ պիտի բերի»,-նշում էին բողոքի ցույց անող քաղաքացիները:
Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն: Ավելի քան կես ժամ կանգնելուց հետո, շենք մտած մի քանի ցուցարար վերադարձան, մյուս ցուցարարներին հայտնեցին. «Ի՞նչ պիտի ըսեն, ինչպես միշտ՝ հուսով ըրեցին, ճամփեցին», հավաքեցին իրենց պաստառները ու հեռացան:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ