«Ինչ որ հայտարարվել է՝ ուժի մեջ է, այն ոլորտները, որոնք որ հայտարարվել են, որ արբանյակը կիրառվելու է՝ բոլորն արդիական են և իրատեսական: Մենք տրամադրում ենք գործիք, որը մեր գործընկերները իմանալով այդ գործիքի կարողություններն ու հզորությունները՝ կարող են օգտագործել ամեն մեկն իր խնդիրները լուծելու համար: Ինչպես հայտարարվեց՝ որոշակի տվյալներ արդեն մենք ստանում ենք և ամեն մեկը իր կիրառումը կգտնի»: Նման հայտարարություն արեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն, այսօր հայկական առաջին արբանյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք արբանյակը օգտագործվել է նախապես հայտարարված ռազմական նպատակով, թե ոչ։
ԲՏԱ փոխնախարարը հավելեց, որ տիեզերք ուղարկված «ArmSat–1» հայկական արբանյակը սեպտեմբերի 14–ին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ հայ–ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից կադրեր է արձանագրել։
«Վերջին շրջանում ստացված տեղեկություններով՝ երկրագնդի տարբեր կետերից նկարներ կան ստացված, այդ թվում՝ Հայաստանի արևելյան սահմանագծից ևս պատկեր կա սեպտեմբերի 14–ին արված»,–ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նկատառումներով դիտարկում իրականացնելու համար։
Անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին՝ Ավետ Պողոսյանը տեղեկացրեց, որ բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի՝ Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության:
Կարդացեք նաև
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ